2021 թվականին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը (Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը) ստեղծեց պատմական ինտերակտիվ «Ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակաշրջանում ռուս-հայկական համագործակցության քարտեզը»։ Նախագիծը նախատեսված էր Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են գտնել «ռուսական հետքը» Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանում մշտապես բնակվող հայրենակիցների և պատմության բոլոր սիրահարների համար։
2026 թվականի սկզբին նախագծին միացավ Հայ-ռուսական մշակութային միությունը։ Հենց այս «Քարտեզը» հիմք հանդիսացավ նոր «Ռազմական և մշակութային ժառանգության ռուս-հայկական Ատլասի» համար։
«Ատլասը» ստացավ նոր ճարտարապետություն։ Նախկին ձևաչափը վերածվեց երկլեզու ժամանակակից թվային հանրագիտարանի. այսուհետ դա ոչ միայն ուղեցույց է, այլև լուսավորչական ռեսուրս՝ ռուս-հայկական ժառանգությունը խորը ըմբռնելու համար։
Բարի երթ, «Ատլաս»։
Վ. Պ. Ֆեֆիլով
ծրագրի հեղինակ
ապրիլ 2026
__________
Ադմինիստրացիայի կոնտակտային փոստ – atlas@russiancommunity.am