Սև բերդ (Սև ամրոց)

Այսօր ամրոցը առաջվա պես գտնվում է երկու բերդերի արանքում

Ընդհանուր տեղեկություններ

Տեսակ. պաշտպանական ամրաշինական կառույց
Տեղակայման վայրը. Հայաստանի Հանրապետություն, ք. Գյումրի
Կոորդինատներ. 40.7899 N, 43.8216 E
Կառուցման ժամանակաշրջան. XIX դարի կեսեր
Տարածքի պատմական անվանումը. Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)
Ճարտարապետական առանձնահատկություններ. տուֆից, պայտաձև, մեկ դարպասով շինություն
Ամրաշինական համալիր. տեղակայված է Կարմիր և Սև բերդերի արանքում
Ինժեներական առանձնահատկություններ. ստորգետնյա մուտքերի առկայություն (ավանդույթի համաձայն՝ այդ թվում դեպի Կարս)
Տարածքի կարգավիճակը. երկար ժամանակ փակ կառույց էր՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում
Ժամանակակից կարգավիճակ. ամրաշինական պահպանված կառույց

*

Հայաստանի հյուսիսում, որտեղ հարթավայրը ձգվում է դեպի թուրքական սահման, կանգնած է Գյումրին՝ քաղաք, որ հիշում է կայսերական դրոշն ու զինվորական շինելը։ Շրջակա բլուրների մեջ, ռուսական ռազմական մտքի երկու ամրակետերի՝ Կարմիր և Սև բերդերի արանքում, կա մի ամրոց, որն իր ձևով նման է պայտի։ Այն չես գտնի տուրիստական բացիկների վրա. երկար տարիներ ամրոցը ստվերում էր մնում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի փշալարերի ետևում։

XIX դարի կեսեր։ Կովկասում իր դիրքերն ամրապնդած Ռուսական կայսրությունը կառուցում էր իր պաշտպանության քարե հանգույցները։ Ալեքսանդրապոլը, այդպես էին այդ ժամանակ անվանում Գյումրին, առանցքային օղակ է դառնում օսմանների հետ սահմանը պահող ամրությունների շղթայում։ Հենց այստեղ, բաստիոնների արանքում էլ ծնվում է տարօրինակ ուրվագծով այդ ամրոցը։ Ճարտարապետները, կարծես ռազմական հոջողություն աղերսելով, ամրոցին երջանկության և պաշտպանության հնագույն խորհրդանիշի՝ պայտի տեսք են հաղորդում։ Սակայն երջանկությունն այստեղ ռազմական բովանդակություն ուներ՝ նախ և առաջ հուսալիություն և անառիկություն։

Պատերը տուֆից էին շարել։ Տեղական հողի գույնը կլանած քարն անգամ ցրտերին էր ջերմություն արձակում, սակայն թշնամու արկերի առաջ գրանիտից էլ ամուր էր։ Դեպի ամրոց միայն մեկ դարպաս էր տանում, որպեսզի յուրաքանչյուր մտնող գիտակցի. ճանապարհը միայն մեկն է, նահանջի տեղ չկա։

Սակայն պայտի գլխավոր գաղտնիքը մակերեսին չէր, այն, բառիս բուն իմաստով, թաքնված էր հողի տակ։ Ամրոցի պատերի տակից ստորգետնյա մուտքեր կային։ Դրանք անցնում էին բլուրների տակով՝ դեպի հեռավոր հորիզոն։ Ասում են՝ դրանցից մեկը ձգվում էր դեպի տասնյակ մղոն հեռավորության վրա գտնվող Կարս քաղաքը, այնտեղ, որտեղ այդ ժամանակ դեռ կանգնած էր թուրքական ամրոցը։ Այդ անտեսանելի երակներով պաշարման դեպքում կարող էր օգնություն հասնել, լուր տարվել կամ հետախույզ անցնել։  

Ժամանակներ էին անցնում։ Պատերազմներ էին թնդում, դարաշրջաններ փոխվում։ Ամրոցը վերապրեց և կայսրությունը, և խորհրդայնացումը, որպեսզի վերջ ի վերջո հայտնվի հատուկ պահպանության տարածքում։ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան իր պաշտպանության տակ առավ հին պայտը։ Օտարների համար այն անտեսանելի դարձավ, միայն պարսպի այս կողմում ծառայողները գիտեին, թե որտեղ է զորանոցների և պահեստների արանքում թաքնվում կայսերական փառքի այդ բեկորը։

Այսօր ամրոցը առաջվա պես գտնվում է երկու բերդերի արանքում։ Դրա պատերի կարմիր տուֆը տեսնում են միայն նրանք, ում թույլատրվում է մոտ գալ։ Իսկ ստորգետնյա ճանապարհները, եթե հավատանք լեգենդներին, դեռ ձգվում են դեպի մթություն՝ դեպի Կարս, դեպի անցյալ, դեպի այն Ռուսաստան, որ յուր ժամանակին այստեղ ստեղծում էր իր կովկասյան պայտը։

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով