Սուրբ Նիկոլայի տաճարը Երևանում

Երևանի Սահումյանի հրապարակը յուր ժամանակին Մայր տաճարի հրապարակ էր կոչվում

Ընդհանուր տեղեկություններ

Կարգավիճակ. կորսված ռուսական ուղղափառ տաճար
Կոորդինատներ. 40.176273 N, 44.50962 E
Կառուցվել է․ 1910 թվականին
Կորսման տարի. 1926թ. (քանդվել է խորհրդային իշխանությունների կողմից, 1930-ականների սկզբին վերջնականապես կորսվել է)
Պատմական տեղակայման վայր. Էրիվանի Մայր տաճարի հրապարակ (այժմ՝ Շահումյանի հրապարակ, ք. Երևան)
Թեմական պատկանելություն. Ռուս ուղղափառ եկեղեցի  (Եկատերինոդարի թեմ)

Նախագիծ և կառուցում.
— սկզբնական նախագիծը մշակել է աշխարհիկ ինժեներ Մ.Բույնովը (1891թ)
— հաստատվել է 1894 թ. հուլիսի 5-ին 
— շինարարությունն իրականացվել է Վ.Միրզոևի և Ի.Կիտկինի ղեկավարությամբ
— մասամբ ֆինանսավորվել է նվիրատվությունների հաշվին (դրամահավաք 1901 թվականին)

Տաճարը նվիրված է.
— սուրբ Նիկոլայ Հրաշագործին
—Աննա Մարգարեուհուն
— տաճարը նախատեսված էր ինչպես Ռուս ուղղափառ, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգերի համար

Ճարտարապետական առանձնահատկություններ.
— կառուցված է տեղի կարմիր և սև տուֆից
— հատակագիծը հավասարածայր խաչի տեսք ունի
— հնգագմբեթ տաճար
— ռուսական և հայկական եկեղեցաշինության ավանդույթների համադրում
— կառույցը ամրացված է մետաղական կաղապարներով (սեյսմակայունություն) 

Տարածքի ուշ շրջանի պատմություն. 1931 թվականին տաճարի տեղում տեղադրվել է Ստեփան Շահումյանի արձանը

*

Երևանում Շահումյանի հրապարակ։ Ավտոբուսներ, արձան, շտապող մարդիկ։ Եվ միայն քաղաքի հնաբանկներն են հիշում, որ յուր ժամանակին այս վայրն այլ կերպ էր կոչվում՝ Մայր տաճարի հրապարակ։ Եվ տաճար կար այստեղ։ 

XIX դարի վերջին Էրիվանը՝ նահանգային դառնալու հեռանկարով շրջանային քաղաքը, ցանկացավ Մայր տաճար ունենալ։ Ինժեներ Բույնովը 1891 թվականին պատրաստեց նախագիծը և այնուհետև  երեք տարի պահանջվեց բոլոր ատյաններով անցնելու համար։ 1894 թվականի հուլիսի 5-ին թղթերը վերջապես հաստատվեցին։ Սակայն շինարարությունը անմիջապես չսկսվեց. գանձարանը չէր ցանկանում ծախսվել, և 1901-ին տաճարի համար աշխարհով մեկ դրամահավաք սկսեցին։  

Սկսեց աշխատանքը Միրզոևը, իսկ ավարտին հասցրեց արդեն Կիտկինը։ Պատերը շարեցին տեղական տուֆից։ Կարմիրը համադրեցին սևի հետ և շատ գեղեցիկ ստացվեց, այս վայրերի պես ջերմ, միայն ռուսական հնգագմբեթով։   

Ըստ նախագծի տաճարը խաչաձև կառուցվածք ուներ՝ գրեթե հավասարածայր, եզրերում գավիթներ և ապսիդներ։ Քառակյունն ամփոփվում էր հինգ գմբեթով, գեղեցկության համար քիվերի տակ կամարաձև գոտի էին կապել, իսկ ապահովության համար՝ հիմքը երկաթե ձողերով ամրացրել․ ինժեներները գիտեին իրենց գործը։

Սակայն ամենահետաքրքիրը ներսում էր թաքնված։ Խորանում երկու առանձին գահ էին տեղադրել՝ ուղղափառ և առաքելական ծիսակատարությունների համար, որպեսզի և ռուսները, և հայերը կարողանան մեկ հարկի տակ աղոթել՝ յուրաքանչյուրն իր ծիսակարգին համապատասխան։ Կովկասում այդպիսի եկեղեցիներ հազվադեպ են հանդիպում։

Տաճարի շինարարությունն ավարտվեց 1910 թվականին։ Սակայն այն երկար կանգուն չմնաց՝ երկու տասնամյակից քիչ։ 1926-ին տաճարը քանդեցին։ Տեղանքը մաքրեցին և 1931-ին նախկին Մայր տաճարի հրապարակում կանգնեցվեց Ստեփան Շահումյանի արձանը։

Տաճարի պղնձե խաչը հասցրել էին հանել և թաքցնել։ Տարիներ շարունակ այն պահվում էր երևանյան հասարակ մի ընտանիքի՝ Օհանյանների մոտ։ Նրանք խաչը պահեցին խորհրդային տասնամյակների ընթացքում, փրկեցին, իսկ 2003-ին փոխանցեցին Ռուս ուղղափառ եկեղեցուն։

Տաճարը չկա։ Հրապարակն էլ վաղուց Մայր տաճարինը չէ։ Բայց խաչը վերադարձավ։

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով