Պաստուխովի հուշաքարը (Արագածի գագաթ)

Անդրեյ Վասիլիի Պաստուխով՝ հայտնի ռազմական տեղանքագիր, գիտնական

Справочные сведения

Տեսակ․ հուշաքար, պատմա-տեղագրական կողմնորոշիչ
Կոորդինատներ․ 40.51333 N, 44.17634 E
Տեղակայման վայր․ Արագած լեռան արևմտյան գագաթ, Հայաստանի Հանրապետություն  
Высота: 4007 м над уровнем моря.
Բարձրություն․ ծովի մակարդակից 4007 մ
Առնչվող անձ․ Անդրեյ Վասիլիի Պաստուխով (ռազմական տեղագրագիր և լեռնագնաց, Կովկասի հետազոտող)
Այցելության տարեթվեր․ 1893 թ., 1895 թ.
Պատմական գրություն․ «1893 Պաստուխով»
Պատմական նշանակություն․ Արագածի և Հայկական լեռնաշխարհի տեղագրական հետազոտություններ; քարտեզագրում, սառցադաշտաբանական դիտարկումներ
Ռազմա-պատմական ենթատեքստ․ ռուս-թուրքական  պատերազմների ընթացքում Ռուսական կայսերական բանակի դիտակետ

Անդրեյ Վասիլեւիչ Պաստուխով (վերակառուցում)
Պաստուխովի քար

*

Արագած լեռան արևմտյան գագաթը գրեթե չորս հազար մետր բարձրության վրա է։ Քար, քամի, ամպեր․ ուրիշ ոչինչ։ Այստեղ ամռանն անգամ կիրճերում ձյուն է, օդը սեղմում է թոքերը, ամեն քայլ տրվում պայքարով։ Ռուս-թուրքական պատերազմների տարիներին այստեղ բարձրանում էին Ռուսական կայսերական բանակի սպաները՝ հեռադիտակով Օսմանյան կայսրության հետ սահմանը վերահսկելու․ այս բարձրությունից Թուրքիայի կեսը ասես ափիդ մեջ լինի։   

Այստեղ կա մի քար՝ մոխրագույն, հողի հետ սերտաճած, որն իր շուրջ տարածված անկանոն քարակույտերից տարբերվում է մակերևույթի վրա ավելի քան հարյուր տարի առաջ փորագրված  գրությամբ, որը բացվում է  միայն շատ մոտիկից և շատ ուշադիր նայելու դեպքում՝ «1893 Պաստուխով»։ 

Թե ով է Պաստուխովը Երևանում երկար ժամանակ չէին հիշում։ Մինչև 2022 թվականի հուլիսին գագաթ չբարձրացավ Ռուսական տան պատմամշակութային ծրագրերի համակարգող Ելենա Շուվաևա-Պետոսյանը։ Նա մի քանի տարի փնտրել է այդ քարը։ Լեռնամագլցումներից մեկի ժամանակ գտավ, բայց երբ հաջորդ անգամ հատուկ դրա համար վերադարձավ, քարը չկար։ Անցավ ամբողջ գագաթը, զննեց ամեն քարակույտ, բայց ապարդյուն։ Հաջորդ անգամ էլ ձյունը շատ էր, փնտրելն՝ անիմաստ։  Եվ միայն  2022 թվականի հուլիսի վերջին, երբ արդեն վերադառնում էր սարից, հայացքն ակամայից գտավ ծանոթ ուրվագծերը․ մոտ մեկ խորանարդ մետր չափսի քարն իր տեղում էր։

 Անդրեյ Վասիլիի Պաստուխովը ծնվել է 1860 թվականին Խարկովի մոտ գտնվող Դերկուլի ձիաբուծարանի ձիապանի ընտանիքում։ Մայրը մահացել էր, երբ Անդրեյը ընդամենը երեք տարեկան էր, տասնմեկ տարեկանում էլ խոլերայից մահացավ հայրը։ Նա ապրում էր ավագ քրոջ մոտ, սովորում էր ձիաբուծական ուսումնարանում, ծառայում որպես գրագիր։ 1876 թվականի ամռանը գավառի քարտեզն ուղղելու նպատակով  գործարան էր ժամանել  տեղագրագիր Սիդորովը և ապաստանել այդ նույն տանը։ Նրա հետ զրույցները տակնուվրա էին արել տասնվեցամյա պատանու կյանքը։ 

 Մեկ տարուց Պաստուխովը քննություններ է հանձնել Պետերբուրգի ռազմական գիմնազիայում և ընդունվել Ռազմական տեղագրագիրների բաժին։ 1882-ին նրան ուղարկեցին Թիֆլիս՝ Կովկասի շրջանի ռազմա-տեղագրական բաժանմունք։  

 Նա գնում էր այնտեղ, որտեղ նրանից առաջ մարդը ոտք չէր դրել։ 1889 թվականին բարձրացել է Կազբեկ՝ սակրավորի բահով աստիճաններ փորելով սառույցի մեջ և չորս ու կես հազար մետր բարձրության վրա հապճեպ հավաքված քարե պատի տակ գիշերելով։ 1890-ին առաջինն է ռուսներից բարձրացել Էլբրուսի  արևմտյան գագաթ, իսկ վեց տարի անց՝ արևելյանը։

Արագածն ու Արարատը առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում նրա կյանքում։ 1893 և 1895 թվականներին Պաստուխովն Արագած է բարձրացել, երեք անգամ՝ Մեծ Արարատ և երկու անգամ՝ Փոքր Արարատ։ Նա տեղագրկան նկարահանումներ էր իրականացնում, որոնց ճշգրտությունը ապշեցուցիչ է անգամ մեր օրերի համար, հանքանյութերի նմուշներ հավաքում և ուրվագծում  սառցադաշտերը։ Հայկական լեռնաշխարհում նա առաջինն է չափագրել ֆիրնային սառցադաշտերը՝ հնագույն սառցե գոյացությունները, և ապացուցել, որ դրանցում պահպանվել են նախապատմական միկրոօգանիզմները։  

 Յուրաքանչյուր մագլցում ոչ միայն քարտեզներ, այլ նաև գիտական նյութեր էր տալիս։ Պաստուխովը ուսումնասիրում էր թռչունների և միջատների կյանքն այնտեղ, որտեղ մյուս հետազոտողները անգամ չեն եղել, գրի էր առնում լեռնային ցեղերի սովորույթներն ու հավատալիքները, ըստ գյուղերի հավաքագրում վիճակագրությունը։ Նա կապ տեսավ Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի տրիանգուլյացիաների միջև։

 1899 թվականի ամռանն առողջական պատճառներով  նա ստիպված էր ընդհատել դաշտային աշխատանքները։ Պյատիգորսկի բժիշկները հայտանբերեցին հին խոցը։ Սեպտեմբերի 23-ին Անդրեյ Վասիլիի Պաստուխովը մահացավ։ Նա ընդամենը երեսունինը տարեկան էր։ Իր կտակի համաձայն նրան հուղարկավորեցին Մաշուկի գագաթին։ 

Իսկ Արագածին մնաց նրա հուշաքարը՝ փորագրված տարեթվով և ազգանունով։ Տարիների ընթացքում դրա շուրջ նոր գրություններ հայտնվեցին՝ բարձրացողներն իրենց անուններն էին հավերժացնում առաջնագնացի անվան կողքին։ Սակայն «1893 Պաստուխով» գրությունը պահպանվում է մինչ օրս։

Այժմ, երբ լեռնագնացները մագլցում են Արագածի արևմտյան գագաթ, շատերն են փնտրում այդ քարը։ Ոմանք դրա մասին գրքերից գիտեն, ոմանք՝ մյուս լեռնագնացների պատմություններից։ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, ով այդքան տարի չէր կարողանում գտնել հուշաքարը, այժմ մյուսներին է ցույց տալիս ճանապարհը։ Եվ ամեն ոք, ով ծովի մակարդակից չորս հազար մետր բարձրության վրա կանգնում է այս մոխրագույն քարի մոտ, տեսնում է միայն տարեթիվն ու ազգանունը։ Մնացածը հորինելու կարիք չկա։ Որքան պետք է՝ քարը հիշում է։

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով