Վանաձորի Ռոտոնդա (Ղարաքիլիսա)

Стояла ротонда, судя по фотографии, на пригорке, лёгкая, под нарядной крышей

Ընդհանուր տեղեկություններ

Տեսակ․ մշակութային-ժամանցային կառույց (կորսված)
Կոորդինատներ․ 40.7808495 N, 44.520668 E
Տեղակայման վայրը․ ք․ Վանաձոր (նախկինում՝ Ղարաքիլիսա), Լոռու մարզ, Հայաստանի Հանրապետություն
Շինության անվանում․ «Ռոտոնդա» (պատմական անվանում)
Ժամանակահատված․ XIX —XX դարի սկիզբ (կառուցման հստակ տարեթիվը հայտնի չէ)
Պատմական ենթատեքստ․ ռուսական զորամասերի և կազակների տեղակայումը Ռուսական կայսրության տարածքում
Նշանակություն․ ներկայացումներ, միջոցառումներ և ռուս զինվորականների ու կազակական ստորաբաժանումների ժամանց
Պատմական աղբյուր․ կառույցի լուսանկարը պահպանվում է  Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում
Ճարտարապետական բնութագիր․ «Ռոտոնդա» անվանումը պայմանական է, շինությունը լիովին չէր համապատասխանում ռոտոնդայի դասական տեսակին (կլոր հատակագիծ՝ սյունաշարով և գմբեթով)
Ժամանակակից կարգավիճակ․ կառույցը կորսված է

*

Լոռու մարզում, այնտեղ, որտեղ լեռները իրենց տեղն են զիջում հովիտներին, կանգնած է Վանաձորը։ Նախկինում այն Ղարաքիլիսա՝ «Սև եկեղեցի» էին անվանում։ Անունն այդ կապված է կամ մուգ քարից հնագույն տաճարի, կամ էլ այստեղ հաճախակի տեղի ունեցող մռայլ իրադարձությունների հետ։

XIX դարի սկզբին այս հողերը Վրաստանի հետ միասին, որի մի մասն էին կազմում,  մտան Ռուսական կայսրության կազմ։ Տեղն առանցքային էր․ Վրաստանից Հայաստան տանող ճանապարհներ, լեռնանցումներ, կիրճեր։ Այստեղ ուղեկալներ էին տեղադրում, կայազորեր տեղակայում, բնակեցնում կազակական գնդերը։ 1826 թվականին, ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, Հասան խանի պարսկական ջոկատը կրակով անցավ Ղարաքիլիսայով․ գյուղը հիմնահատակ այրվեց։  

Երկու տարուց, երբ սկսվեց թուրքերի հետ պատերազմը, ռուս ռազմական ինժեներները նոր քաղաք հիմնադրեցին։ Տեղը հարմար էր զինվորական ճամբարի համար՝ ջուրն ու անտառը մոտիկ, և ժամանակի ընթացքում շուրջը տներ, կրպակներ, զորանոցներ հայտնվեցին։ 1820-ական թվականների վերջին այստեղ առավելագույնը վեց հարյուր մարդ էր ապրում՝ զինվորներ, սպաներ, Երևանից վերաբնակիչներ։ Կես դար անց բնակչության թիվն անցավ երեք հազարը, իսկ դարավերջին՝ յոթ հազարը։  Հիմնականում հայեր էին, նաև շատ էին ռուսները՝ կազակներ, պաշտոնաթող զինվորներ, պաշտոնյաներ։

Քաղաքում ռոտոնդա կար։ Թեև ճարտարապետական խիստ իմաստով այնքան էլ  սյունաշարով և գմբեթով դասական կլոր ռոտոնդա չէր, այլ ինչ-որ նման շինություն, ինչի համար էլ քաղաքաբնակները պարզապես կառույցին այդ անունն էին տվել։ Դատելով հին լուսանկարից՝ այն տեղակայված էր բլրակի վրա՝ թեթև, ժանյակավոր կամարներով, տոնական տանիքով։ Այստեղ ներկայացումներ էին ցուցադրվում, երաժշտություն էր հնչում, զինվորականներ էին հավաքվում։ Քաղաքում տեղակայված Կազակական հեծելազորը սիրում էր այստեղ լինել զորահավաքներից հետո․ սպայական հանդերձանք, կանանց երկար զգեստներ, խթանների զրնգոց, ծիծաղ, փողային նվագախումբ․․․  

Այդ լուսանկարը պահպանվում է  Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում․ ամբողջական ռոտոնդան սպիտակին է տալիս կանաչ լեռների համայնապատկերում։  Ռոտոնդան վաղուց արդեն չկա՝ կորսվել է կամ հեղափոխության, կամ էլ ավելի ուշ՝ քաղաքի վերակառուցման ժամանակ։ 1988 թվականի երկրաշարժն ամբողջացրեց ավերածությունները՝ հողին հավասարեցնելով այն, ինչ դեռ մնացել էր։ Մնաց միայն լուսանկարը։ 

Այժմ ռոտոնդայի տեղը կամ զբոսայգի է, կամ բնակելի շենք։ Սակայն թանգարանային ցուցափեղկի ապակու տակ կարելի է տեսնել քաղաքն այնպիսին, ինչպիսին  այն եղել է մինչև բոլոր պատերազմներն ու աղետները․ կոկիկ ռոտոնդան, լեռների համայնապատկերը, հնաոճ հագուստով մարդկանց․․․Եվ հասկանալ, որ Ղարաքիլիսա-Վանաձորը ոչ միայն քարի մեջ է պահպանում հիշողությունը, այլև ժամանակի այս խունացած դրվագներում։

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով