Բայանդուրի ճակատամարտ

Այդ շենքը յուրահատուկ հիշողություն ունի

Բայանդուրի ճակատամարտ

Կոորդինատներ․ 40.691491 N, 43.771438 E
Տեղիէունեցել․1853 թվականի նոյեմբերի 2-ին
Ռազմական հակամարտություն․Ղրիմի պատերազմ  (1853–1856 թթ.), կովկասյան ճակատ
Վայր․ Բայանդուր գյուղի տարածք, Ալեքսանդրապոլի մոտակայքում (այժմ՝ Գյումրի, Հայաստանի Հանրապետություն)
Ռուսականզորքեր․Կովկասյան բանակի Ալեքսանդրապոլի ջոկատ
Հրամանատարներ․իշխան Վասիլի Բեբութով, գեներալ-մայոր իշխան Իլյա Օրբելիանի Հակամարտողուժեր․Օսմանյան բանակ
Ճակատամարտիբնույթը․հրետանային մարտ՝ թևերը շրջանցելու փորձերով
Արդյունք․օսմանյան զորքի նահանջ, ռուսական զորքի դիրքերի պահպանում
Ռուսականզորքիկորուստները․ մոտ 800 մարդ (125 սպանված, 404 վիրավոր, սպայական կորուստ)
Պատմականնշանակություն․ Ղրիմի պատերազմի կովկասյան ճակատի առաջին խոշոր բախումներից մեկը; Ռուսաստանի և Օսմանյան կայսրության պատերազմի պաշտոնական հայտարարման նախօրե

*

1853 թվականի նոյեմբերի 2-ն էր։ Աշունն այս վայրերում կարճատև էր, բայց խիստ․ քամիները սաստիկ էին, կիրճերը՝ ձյունածածկ, իսկ գիշերները սառչում էին ջրափոսերը։ Գեներալ-մայոր իշխան Իլյա Օրբելիանիի հրամանատարությամբ ռուսական ջոկատը դուրս էր եկել Ալեքսանդրապոլից դեպի Բայանդուր ավանը՝ պարզելու, թե որտեղ են թուրքերը, որքան է զորքը և ինչ մտադրություններ ունեն։ Պաշտոնապես պատերազմի մասին դեռ չի հայտարարվել, և անթաքույց գործողություններ ոչ  ոք չէր ակնկալում։ Իշխան Օրբելիանին, անխոս, խիզախ էր, սակայն աչքի չէր ընկնում զգուշավորությամբ։  

Իսկ թուրքերը արդեն սպասում էին նրանց՝ Բայանդուրի մոտ կենտրոնացնելով հիմնական ուժերը։ Գյուղի կողքի բարձունքի վրա մարտկոց էր տեղակայվել՝ մինչև քառասուն հրանոթ։ Հետևակն ու հեծելազորը այնքան հմուտ էր թաքնված հեղեղատներում, որ ռուսները թշնամուն նկատեցին միայն Ղարաքիլիսայի ձորակն անցնելուց  և վտանգավոր հեռավորության վրա հայտնվելուց հետո։ Կեսօր էր։ Մոտավորապես ժամը երկուսը։

Այդ պահին թուրքերը կրակ բացեցին։

Միաժամանակ քառասուն թնդանոթ զարկեց։ Հողը ցնցվեց ու փափկեց արկերի քանակից, բեկորներ սուլացին գլխավերևում։ Կովկասյան զորքերը սովոր էին լեռնցիների հետ կարճատը բախումների։ Այստեղ թնդանոթները լռում կամ շատ հազվադեպ էին զարկում և այս հրետանային ռմբակոծությունը սարսափազդու էր։ Իհարկե, Շամիլը երբեմն գործի էր դնում թնդանոթը, բայց ավելի շատ սաստման, ջոկատները հավաքելու համար․ արկերն հազվադեպ էին և աննպատակ։ Իսկ այս դեպքում թուրքական հրետակոծությունը տասնյակներով էր տապալում մարդկանց։

Նահանջի տեղ չկար։ Ետևում ձորն էր, զորքը կխառնվեր, և թուրքերը բոլորին կվերացնեին։ Օրբելիանին հրամայեց դիմանալ։ Զինվորները թաքնվեցին ով որտեղ կարող էր,  հրաձիգները կրակում էին քարերի հետևից, իսկ հրետանին ձգտում էր ճնշել թուրքական մարտկոցները։ Թուրքերը, տեսնելով, որ ճակատից հնարավոր չէ ջախջախել ռուսներին, առաջին թևը շրջանցելու ուղարկեցին հեծելազորն ու բաշիբոզուկներին։ Բայց այնտեղ գնդապետ Տիխոցկու հրամանատարությամբ Նիժնի Նովգորոդի դրագունական զորագնդի երկու դիվիզիոն էր կանգնած: Դրագունները թրքական հեծելազորը դիմավորեցին համազարկերով և նիզակներով։ Վերջիներս փախուստի դիմեցին։

Իսկ ահա մուսուլմաններից հավաքված տեղական ոստիկանությունը չդիմացավ։ Տեսնելով ընկնող մարդկանց ու լսելով արկերի պայթյունները՝ թողեցին դիրքերը և փախան դեպի Ալեքսանդրապոլ։ Ճանապարհին նրանք գոռում էին, որ թուրքերը բոլորին ջախջախել են և հիմա կմտնեն քաղաք՝ խուճապ տարածելով բնակիչների շրջանում։

Ալեքսանդրապոլում ռմբակոծությունը միանգամից են լսել։ Հարվածների ձայնից զորքի հրամանատար իշխան Բեբութովը հասկացավ, որ լուրջ մարտ է ընթանում։ Օրբելիանին սուրհանդակ չի ուղարկել․ ուրեմն կամ չի կարողանում, կամ էլ դրա ժամանակը չունի։ Բեբութովը հրամայեց հավաքել քաղաքում մնացածներին։ Միայն Բելոստոկի զորագնդի մեկ գումարտակ էր մնացել ամրոցի պաշտպանության համար, մնացած երեք գումարտակը, դրագունական զորքի վեց հեծելավաշտ, տասներկու հրանոթ շարվել էր Բայանդուրի ճանապարհի վրա։ Դա որոշակի ժամանակ խլեց։ Մոտավորապես ժամը չորսն էր, երբ Բեբութովը պահուստային զորքը հասցրեց մարտի դաշտ։

Քաղաքում խառնաշփոթ էր տիրում։ Փախուստի դիմած ոստիկանությունը մտել էր շուկա՝ գոռալով, որ թուրքերը վրա են հասնում։ Այնտեղ հայեր, մոտակա գյուղերից փախստականներ, կանայք և երեխաներ էին հավաքվել։ Կուտակումներ էին առաջանում և երբ Բեբութովը զորքով դուրս էր գալիս դարպասներից, նորածին երեխաներով կանայք փակում էին նրա ճանապարհը և աղերսում փրկել։ Իշխանը կանգ չէր առնում, միայն գլխով նշան էր անում, որ կփրկեն, արդեն գնում են։

Նա զորքը մի քիչ ձախ էր տանում՝ թուրքական դիրքերի թևին հարվածելու համար։ Եթե հաջողվեր կտրել թուրքերին Արփաչայ գետից, նրանք ծուղակի մեջ կհայտնվեին։ Շարասյունը արագ էր շարժվում, սակայն արևն արդեն մայր էր մտնում և մթնշաղում զորքը կողմնորոշվում էր կրակոցների լույսով։

Մինչև թուրքական մարտկոցները երկու մղոն հեռավորություն էր մնում, երբ կրակը սկսեց նվազել։ Թուրքերը, նկատելով ռուսական պահուստայինի զորաշարժը կամ պարզապես վախենալով մթից, սկսեցին նահանջել։ Երբ ավելի մթնեց, լրտեսները զեկուցեցին, որ  թուրքերը նահանջել են դեպի Բաշ-Շորագյալ։ Մարտն ավարտվեց։

Բեբութովը հրամայեց միանալ Օրբելիանիի ջոկատին, հավաքել վիրավորներին և վերադառնալ Ալեքսանդրապոլ։ Գիշերը, աստղերի ներքո, զորքը տունդարձի ճամփա բռնեց։ Սառած հողի վրա ճռճռում էին վիրավորներով և զոհվածներով բեռնված սայլերը։ Վիրավորները շատ էին, վերքերը բարդ՝ հրազենային։ Տնքոց, հայհոյանք, լաց։ Ընդհանուր առմամբ այդ օրը զորքի կորուստը ութ հարյուր հոգի էր։

Զոհվածների թվում էին Էրիվանի կարաբինիերների գնդի մայոր Չաչիկովը, սակրավորներից պրապորշչիկ բարոն Ռոզենը։ Տասնչորս սպա էր վիրավորվել։ 21-րդ հրետանային բրիգադի փոխ-տեղակալ Կարլգոֆը ծանր վիրավորում էր ստացել, գերևարվել և մի քան օրից մահացել։ Հարյուր քսանհինգ շարքային էր զոհվել, չորս հարյուր չորսը վիրավորվել էր, մեկը՝ անհետ կորել։

Երբ զորքը վերադարձավ, քաղաքում իմացան, որ պատերազմը, որից դեռ հույս ունեին խուսափել, սկսվել է։ Չորս օրից, նոյեմբերի 6-ին, եկավ Թուրքիայի հետ հարաբերությունների խզման մասին ամենաբարձր հրովարտակը։ Այլևս հարցեր չմնացին։ 

Բայանդուրը Ղրիմի պատերազմի կովկասյան ճակատի առաջին արյունալի բախումն էր։ Եվ դառը դաս․ թուրքերը մեզանից վատ չեն կռվում, թնդանոթներ էլ շատ ունեն։ Երկար ու ծանր պատերազմական շրջան էր սպասվում։

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով