Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձան (Երևան)

Գրիբոյեդովի հուշարձանը Երևանում տեղադրվել է 1974 թվականին

Ընդհանուր տեղեկություններ

Տեսակ․ հուշարձան
Կոորդինատներ․ 40.17313 N, 44.51421 E
Նվիրված է․ գրող, դիվանագետ Ալեքսանդր Սերգեյի Գրիբոյեդովին  (1795–1829)
Տեղադրվել է․ 1975 թ
Հեղինակներ․ քանդակագործ ՀԲեջանյան, ճարտարապետ Ս Կնտեղցյան
Տեղակայման վայր․ Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկ, քԵրևան, Հայաստանի Հանրապետություն
Գրություն պատվանդանին․ «Ալեքսանդր Գրիբոյեդովին՝ երախտապարտ հայ ժողովրդից»
Պատմական ենթատեքստ․ Ա․Ս․Գրիբոյեդովի մասնակցությունը 1826–1828 թթ ռուս-պարսկական պատերազմին,  դիվանագիտական գործունեություն Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի կնքման գործում, օժանդակություն հայերի հայրենադարձությանը
Առնչվող իրադարձություններ․ Պարսկաստանում Ռուսաստանի լիազոր-նախարարի պաշտոնում նշանակում; վախճանը Թեհրանում (1829 թ)
Երևանում հիշատակի այլ օբյեկտներ․ ԱՍԳրիբոյեդովի անվան դպրոց և փողոց, կիսանդրի Հայ-ռուսական համալսարանի բակում

*

1827 թվականի դեկտեմբերն էր։ Սարդարի պալատի հայելային դահլիճը, որտեղ դեռ ոչ շատ վաղուց զրուցում  ու նարգիլե էին ծխում պարսիկ ազնվականները, այժմ լուսավորված է էժան մոմերով․ ուրիշ լույսավորություն նոր գրավված Էրիվանում հնարավոր չէր գտնել։  Փայտե վահաններից հավաքված նստարաններին նստած են վառոդի հոտով ներծծված համազգեստով սպաներ, զինվորներ և մի քանի հայ վաճառականներ։ Բեմից բանաստեղծություններ են հնչում։

Երրորդ շարքում նստած է Գրիբոյեդովը և չի հավատում իր ականջներին։ Իր կատակերգությունը, որն արգելված էր հայրենիքում և որը նա երբեք չի տեսել բեմի վրա, ցուցադրվում է այստեղ՝ պարսիկ սարդարի նախկին նստավայրում։ Կանանց դերերում երիտասարդ զինվորներ են, Չացկու դերում՝ աքսորված դեկաբրիստը։ Ալեքսանդր Գրիբոյեդովը «Խելքից պատուհասը» բեմից կտեսնի միայն այդ օրը։ 

Մինչ այդ  պատերազմ էր։ 1826–1828 թվականների ռուս-պարսկականը։ Բայց կար նաև սեր այն հողի հանդեպ, որը նա առաջին անգամ տեսել էր դեռ 1818-ին, երբ որպես ռուսական առաքելության քարտուղար մեկնում էր Պարսկաստան։ Այն ժամանակ, բարձրանալով Բզովդալ սարը, նա փորձում էր տեսնել Արարատի ուրվագծերը։ «Այդ հինավուրց սարի տեսարանը անբացատրելի զարմանքով է լցնում հոգին»,- գրել է նա ընկերոջը։ Էրիվանը նա «հայկական մայրաքաղաք» է անվանել, թեև այդ ժամանակների համար դա գրեթե հանդգնություն էր․ քաղաքը դեռ չկար, կար միայն պարսկական իշխանության ներքո գտնվող խանություն։ Բայց Գրիբոյեդովն ասես տեսնում էր այն, ինչ պետք է տեղի ունենար ութ տարի հետո։ 

Պատերազմը նրան գործող բանակում վրա հասավ։ Նա դիվանագիտական ծառայություն էր իրականացնում գերագույն հրամանատար գեներալ Պասկևիչի մոտ․ բանակցություններ էր վարում, թղթեր գրում, մասնակցում բոլոր մարտերին։ Եվ տեսնում էր այն, ինչը դիվանագետը պետք է չտեսնելու տար․ թե ինչպես էին  կոտորում լոռեցիներին, ինչպես էին գյուղացիները փախչում պարսկական հեծելազորից, ինչպես են այրվում հայկական գյուղերը․․․ Եվ անում էր այն, ինչ կարող էր․ պարսկական կանանոցներից ազատում  հայ կանանց, նրանց ապաստան տալիս ռուսական շարասյունում և պայքարում, որ պատերազմը «մարդասեր լինի»։

1827 թվականի հոկտեմբերի 1-ին նա էլ զորքի ետևից մտավ Էրիվան։ Կայսրը պարգևատրեց նրան «Էրիվանի գրավման» մեդալով։ Սակայն գլխավորը առջևում էր։  

1828 թվականի փետրվարի 10-ին Թավրիզի մոտակայքում գտնվող Թուրքմենչայ վայրում խաղաղության պայմանագիր ստորագրվեց։ Դրա տեքստը Գրիբոյեդովն էր գրել։ Նա բանակցություններ էր վարում պարսկական գահաժառանգ Աբբաս Միրզայի հետ, նա պնդել էր այնպիսի հոդվածների վրա, որոնք թույլ էին տալիս Պարսկաստանի հպատակ հայերին վերաբնակեցվել Ռուսական կայսրության տարածքում։ Թուրքմենչայի պայմանագրի XIII և XV հոդվածները տունդարձի ճանապարհ բացեցին մեծ թվով մարդկանց համար։ Քառասուն հազար հայ է վերադարձել պարսկական լծից ազատված պատմական հայրենիք՝ Արևմտան Հայաստան։ Դա պարզապես դիվանագիտական հաջողություն չէր, այլ ժողովրդի փրկություն։

Պասկևիչը, խոսելով խաղաղության մասին, առանձնապես ընդգծել է դիվանագետի դերը․ Գրիբոյեդովը կարողացել է պարսիկներին ստիպել ոչ միայն տարածքներ զիջել, այլ նաև 20 միլիոն ռուբլի արծաթով մեծ ռազմատուգանք վճարել։ Ռուսական դեսպանության հաղթանակի մասին ավետիսով նա շտապեց Պետերբուրգ։ Այնտեղ պարգևատրում էր սպասվում․ պետական խորհրդականի կոչում և Պարսկաստանում լիազոր նախարարի նշանակում։

    Բայց Գրիբոյեդովը միայն պատերազմի ու խաղաղության մասին չէր մտածում։ Նա Անդրկովկասի զարգացման, դպրոցների և  արհեստագործական ուսումնարանների կառուցման  ծրագրեր էր մշակում։ Նա համարում էր, որ Ռուսաստանը պետք է ոչ թե պարզապես գրավի, այլ բարեկարգի, լուսավորի, մտերմացնի ժողովուրդներին։ «Երբեք զորքը․․․ չի կարող այնպես ամուր սանձել ու լռեցնել թշնամությունը, ինչպես կրթված և հարուստ ազգային բնակչությունը, որը իր սահմաններից հետ կշպռտի բարբարոս ցեղերը կամ էլ սեփական օրինակով և փոխշահավետությամբ կլուծի դրանք իր խիտ ու անքակտելի բաղադրության մեջ»,- գրում էր նա։ Նա հավատում էր՝ հայերը, վրացիները, ռուսները կարող են մի պետության մեջ ապրել՝ առանց ինքնությունը կորցնելու, միմյանց հարստացնելով։

1828 թվականի օգոստոսի 22-ին Թիֆլիսում Գրիբոյեդովը կնության առավ իր ընկերոջ՝ վրացի բանաստեղծի դստերը՝ Նինա Ճավճավաձեին։ Գրիբոյեդովը երեսուներեք տարեկան էր, հարսնացուն՝ տասնվեց։ Նրանց երջանկությունը ընդամենը մի քանի շաբաթ տևեց։  

1829 թվականի փետրվար 11-ին կրոնական մոլեռանդների ամբոխը հոշոտել է Թեհրանի ռուսական առաքելությունը։ Գրիբոյեդովի մարմինը ճանաչել են միայն Կովկասում Յակուբովիչի հետ ունեցած մենամարտից ձեռքի վրա մնացած հին սպիով։ Լեռներով նրա մարմինը տուն էր տանում նա, ով յուր ժամանակին նստած էր հայելային դահլիճի նստարանին՝ Կովկաս արտաքսված դեկաբրիստ Ալեքսանդր Օդոևսկին։ Այն նույն լեռնանցքում, որտեղ երկու տարի անց Պուշկինը տեսել էր Գրիբոյեդովի մարմինը տեղափոխող սայլը, նրա և բանաստեղծի ուղիները  մի քանի օրվա տարբերությամբ բաժանվեցին։

 Սգո թափորը Հայաստանով էր անցնում։ Էրիվանի գնդի հրամանատար Նիկոլայ Մուրավյովը հիշում էր․ «Հայկական բոլոր քաղաքներում և գյուղերում սգում էին նրա մահը։ Նախիջևանում հոգևորականները ծիսակարգային շուրջառ էին հագել։ Ամբողջ քաղաքը՝ մեծից փոքր, Գրիբոյեդովին ընդառաջ էր դուրս եկել և ուղեկցում էր սպաների կողմից տարվող նրա դագաղը մինչև հրապարակ, որտեղ գտնվում էր հայկական եկեղեցին։ Տաճարի շուրջ ամբողջ գիշեր մարդկանց ամբոխ էր։ Ես երբևէ այդպիսի համաժողովրդական սուգ չեմ տեսել։ Ամբողջ գիշեր եկեղեցում բարձրաձայն ողբում էին կանայք։ Նրանք հայուհիներ էին»։

 Գրիբոյեդովի հուշարձանը Երևանում տեղադրվել է 1974 թվականին։ Տեղն ընտրել էին Օղակաձև զբոսայգում, որտեղ հատվում են Խանջյան փողոցն ու Տիգրան Մեծ պողոտան։ Քանդակագործ Հովհաննես Բեջանյանը մի քանի տարի աշխատեց արձանի վրա,  ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանը մուգ բազալտ գտավ պատվանդանի համար։  

 Բրոնզե արձանի բարձրությունը չորս մետր տասը սանտիմետր է։ Պատվանդանի հետ միասին՝ գրեթե յոթ։ Գրիբոյեդովը կանգնած է սյուրթուկով, ակնոցով, գիրքը ձեռքին։ Բայց ոչ թե դպրոցական դասագրքից բրոնզի մեջ քարացած դասական գրող, այլ մի մարդ, ով հենց նոր ցած դրեց թղթերն ու իր հայացքը հառեց հեռուն, որտեղ շենքերի վերևում նշմարվում է Արարատը։

Նրա ետևում «Այրարատ» կինոթատրոնն է, նախկին «Ռոսիան»։ Դիմացը՝ դեպի Հրազդանը ձգվող պողոտան։ Կողքին՝ Գրիբոյեդովի անվան դպրոցը, իսկ մի քանի թաղամաս այն կողմ՝ նրա անունը կրող փողոցը։  

  2019 թվականին, բանաստեղծի մահվան 190-ամյակին ընդառաջ, Հայ-ռուսական համալսարանի բակում ևս մեկ արձան է տեղադրվել՝ քանդակագործ Գրիգորի Պոտոցկու հեղինակությամբ բանաստեղծի կիսանդրին։ Մեկ այլ Գրիբոյեդով՝ երիտասարդ, մտախոհ, ինչպիսին նա կարող էր լինել մինչև բոլոր պատերազմները և բանակցությունները։

 Իսկ այն առաջինը, Օղակաձև զբոսայգում, արդեն կես դարվա պատմություն ունի։ Նրան են մոտենում հարսները՝ պսակադրությունից հետո, քարտեզներով զբոսաշրջիկները, աշակերտները՝ ուսուցիչների ուղեկցությամբ։ Ոմանք բարձրաձայն ընթերցում են «Խելքից պատուհասը», ոմանք էլ երկար լռում՝ ձեռքը դրած ջերմ բազալտին։

Եվ ամեն անգամ, նրա կողքով անցնելուց, հիշում ես․ հենց այստեղ, այս քաղաքում է գրողի և դիվանագետի կյանքի օրոք առաջին և վերջին անգամ բեմից հնչել  նրա անմահական կատակերգությունը։ Եվ հենց այս քաղաքը, այս հողը, այս ժողովուրդն էր նա փրկում՝ խոսքով, գրչով, դիվանագիտությամբ, իր թեև կարճատև, բայց այնքան հագեցած կյանքով։ Հայերը հիշում են։ Դրա համար էլ կանգնած է այս հուշարձանը, իսկ պատվանդանին փորագրված է նույնքան կարճ և տարողունակ գրությունը․ «Ալեքսանդր Գրիբոյեդովին՝ երախտապարտ հայ ժողովրդից»։ 

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով