Վանաձար երկաթուղային կայարան (Ղարաքիլիսա)

1899 թվականին Ղարաքիլիսայով երկաթուղային ճանապարհ անցկացրին

Ընդհանուր տեղեկություններ

Քաղաքի պատմական անվանում․ Ղարաքիլիսա
Կոորդինատներ․ 40.815237 N, 44.487371 E
Ժամանակակից անվանում․ Վանաձոր, Լոռու մարզ, Հայաստանի Հանրապետություն
Տեսակ․ երկաթուղային կայարան
Կայարանի բացման տարեթիվ․ 1899 թ.
Պատմական ենթատեքստ․ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ- Կարս երկաթուղու զարգացում
Տարածաշրջանի ռազմական, պատմական նշանակությունը․ Ռուսական կայսրության ռազմավարական տարածք XIX դարի ռուս- պարսկական և ռուս-թուրքական պատերազմների շրջանում
Պատմական իրադարձություններ․ 1826 թ․, ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ղարաքիլիսայի ավերում, 1828 թ․ ռուսական զորքերի կողմից  բնակավայրի վերականգնում 
Վարչական կարգավիճակ․ 1849 թվականից Ռուսական կայսրության Էրիվանի նահանգ
XIX դարի ժողովրդագրական առանձնահատկություններ․ Կարսից, Արդահանից, Էրզրումից, Դողուբայազեթից և այլ շրջաններից հայ բնակչության վերաբնակեցում
Առնչվող կառույց․ Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի (XIX դ․ վերջ)
Այլ պատմական իրադարձություն․ Ղարաքիլիսայի ճակատամարտ (1918 թ. մայիս)

*

Վանաձոր քաղաքը երեք կողմից լեռներով շրջապատված քարե լայն ձորակում է տեղակայված։  Հարավից Փամբակի լեռնաշղթան է, հյուսիսից՝ Բազումի, ինչպես լռակյաց և հավերժ պահապաններ։ Ներքևում, հովտում, միահյուսվում են Փամբակ և Տանձուտ գետերը, և այդ միասնության վրա թաղամասեր, փողոցներ, հրապարակներ են տարածվում։

 Քաղաքը շատ անուններ է ունեցել։ Սանահինի հին ձեռագրերում Ղարաքիլիսա՝ «Սև եկեղեցի» է հիշատակվում։ Այդպես է կոչվել բնակավայրը դեռ XIII դարից հյուսիսային բլրի վրա կանգնած սև քարից եկեղեցու պատճառով։ Հետագայում, խորհրդային իշխանությունների օրոք, քաղաքը Կիրովական էին անվանում։ Իսկ 1992 թվականից այն դարձավ Վանաձոր։ Սակայն այս վայրերի պատմությունը շատ ավելի վաղ է սկսվել, քան անվանափոխությունները։ 

1801 թվականին Լոռու մարզը, Արևելյան Վրաստանի հետ մեկտեղ, մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ։ Ղարաքիլիսան այդ ժամանակ փոքրիկ բնակավայր էր, ինչպիսիք շատ կային։  1826-ին, ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Հասան խանի զորքը քարը քարին չթողեց և հիմնովի այրեց քաղաքը։ Երկու տարուց, երբ սկսվեց թուրքերի հետ պատերազմը, ռուս ռազմական ինժեներները այստեղ նոր ամրացված հենակետ տեղակայեցին․ մոտ էին և ջուրը, և անտառն ու լեռնանցքեր տանող ճանապարհները։

  Այս վայրեր այցելած գրող Խաչատուր Աբովյանը նշում էր, որ 1820-ական թվականների վերջին Ղարաքիլիսայում մոտ վեց հարյուր մարդ էր ապրում։ Հիմնականում նրանք Երևանից վերաբնակիչներ էին, գյուղացիներ և զորացրված զինվորներ։

1849 թվականին քաղաքը մտավ Էրիվանի նահանգի կազմ։ Կարգավիճակը փոխվեց, և այստեղ ձգվեցին հայ ընտանիքներ Կարսից, Արդահանից, Էրզրումից, Դողուբայազեթից․ արևմտյան այն հողերից, որտեղ կյանքն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում։ Քաղաքը մեծանում էր, ընդլայնվում, սակայն իրական վերելքն ավելի ուշ տեղի ունեցավ՝ դարավերջին։ 

1899 թվականին Ղարաքիլիսա քաղաքով երկաթուղային ճանապարհ անցկացրին։ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին այս վայրերով էր անցնում, և կայարանը դարձավ նոր կյանքի կենտրոն։ Գնացքները ապրանք, ուղևորներ, մայրաքաղաքից լուրեր էին բերում։ Կառամատույցին վաճառականներ, զինվորականներ, գյուղացիներ էին հավաքվում։ Բեռնակիրներն ուղեբեռ էին քարշ տալիս, ածուխի և մեքենայուղի հոտ էր գալիս, և այդ ամենի վրա տարածվում էր գնացքի թանձր շաչյունը։ 

Կայարանի կողքին, բլրի վրա, 1895 թվականին եկեղեցի կառուցեցին։ Փոքրիկ, տեղական քարից, ոսկե գմբեթով, որը, արևի տակ փայլելով, հեռվից էր երևում։  Օծեցին այն Սուրբ Մարիամ Աստվածածնի պատվին, սակայն ժողովուրդն ավելի հաճախ եկեղեցին Նիկոլաևյան էր անվանում՝  Սուրբ Նիկողայոս Հրաշագործի պատվին, ով համարվում էր այդ ժամանակ իշխող Նիկոլայ II կայսեր երկնային հովանավորը։ Եկեղեցին հենց երկաթուղու մոտ էր գտնվում՝ դիմավորելով և ճանապարհելով գնացքները։ Եվ ուղևորները, քաղաք մտնելուց, խաչակնքվում էին։

1918 թվականի մայիսին Ղարաքիլիսայի շրջակայքում ճակատամարտ տեղի ունեցավ՝ անկախության համար պայքարի հերոսական էջերից մեկը։ Տեղաբնակները, գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ, մարտնչեցին թուրքական զորքերի դեմ։ Բայց դա, ինչպես ասում են, արդեն ուրիշ պատմություն է, թեև սերտորեն կապված է այս հողի հետ։

Կայարանը այսօր էլ կանգուն է։ Խորհրդային դասական ոճի շինությունը՝ սյուներով և բարձր լուսամուտներով, գրեթե չի փոխվել անցյալ դարի կեսերից։ Ներսում նույն բարձր առաստաղներն են, նույն նստարանները սպասասրահներում, նույն փայտի և փոշու հոտը։ Բայց գնացքներն են քիչ՝ միայն մեկը դեպի Թիֆլիս, այն էլ ոչ ամեն օր։

Կողքին, ինչպես և  հարյուր տարի առաջ, վեր է խոյանում Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին։ Ոսկե գմբեթը շողշողում է արևի տակ։ Ներսում՝ անդորր է և հով, խունկի և հին փայտի բույր է տարածվում։ Եվ թվում է, թե անգամ այդ լռության մեջ երբեմն կարելի է լսել գնացքների հեռավոր շաչյունները, կառամատույցի իրարանցումը, բեռնակիրների և ուղևորների ձայները։  

Այժմ այդ ամենն անցյալում է մնացել։ Սակայն կայարանը ապրում է։ Եվ դեռ ինչ-որ բանի է սպասում։ Գուցե իր գնացքի՞ն։

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով