Մայոր Ի․Ա․ Մոնտրեզորի ջոկատի հուշարձան

Ճակատամարտը մի ամբողջ օր տևեց։ Պարսիկները 48 անգամ գերազանցում էին ռուսներին։ 150-ը ընդդեմ 6000-ի

Հղման տեղեկատվություն

Տեսակ․ ռազմական հուշակոթող, եղբայրական գերեզմանոց
Կոորդինատներ․ 40.840808 N, 44.347143 E
Տեղակայման վայր․ Հայաստանի Հանրապետություն, Փամբակի կիրճ, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 8-րդ կմ
Կոորդինատներ․ հստակեցված չեն (կողմնորոշիչ վայր՝ Սարալ բնակավայրի հատված, Փամբակի կիրճ)
Իրադարձության ժամանակագրություն․ 1804թ օգոստոսի 21
Պատմական համատեքստ․ առաջին ռուս-պարսկական պատերազմ (1804–1813թթ.)

Գործող անձինք և գերեզմաններ․
— մայոր Իոսիֆ Անտոնի Մոնտրեզոր (1767–1804)
— պորուչիկ Վլադիսլավ Լադիգին
— պրապորշչիկ Անիսիմ Ծերեց
— պրապորշչիկ Միխայիլ Վերեշչագո
— մոտ 94 զինվոր Թիֆլիսի հրացանակիրների գնդից
— մոտ 15 հայ կամավոր

Պատմական նշանակություն․
— ճակատամարտ Փամբակի կիրճում՝ պարսկական գերազանցող ուժերի դեմ
— ջոկատի սխրանքը համեմատվում է Թերմոպիլի պաշտպանության հետ (300 սպարտացիներ)

Հուշարձանի պատմություն․
— 1804 թ. — առաջին հուշատախտակը ճակատամարտի վայրում
— 1827 թ. — ավերվել է երկրաշարժից
— 1837 թ. — նոր կոթող է կառուցվել (Կովկասի վարչակազմի նախաձեռնությամբ)
— 1918 թ. — ավերվել է
— 1978 թ. — վերականգնվել է տեղի բնակիչների կողմից

Ժամանակակից նշանակություն․ մայոր Մոնտրեզորի ջոկատի սխրանքին նվիրված հիշատակի ամենամյա միջոցառումների վայր (օգոստոսի 21-ին)

Հուշարձան մայոր Ի։ Ա։մոնտրեզոր
Կազակ հետախույզների լուսանկարը Մոնտրեզորի հուշարձանի մոտ կանգառի ժամանակ 1893 թ։

*

Վանաձորից Սպիտակ ճանապարհի ութերորդ կիլոմետրի վրա, Փամբակի կիրճում, կա մի հուշարձան։ Վայրն անմարդաբնակ է՝ լեռներով շրջապատված, և միայն ներքևից լսվում է գետի շառաչյունը․․․ Այստեղով հազվադեպ են մեքենաներ անցնում և գրեթե երբեք կանգ չեն առնում։ Իսկ կանգ առնողները հուշաքարի վրա կարող են կարդալ․ «Մայոր Իոսիֆ Մոնտրեզոր, պորուչիկ Վլադիսլավ Լադիգին, պրապորշչիկներ Անիսիմ Ծերեց և Միխայիլ Վերեշչագո»։ Տապանաքարի տակ նրանց աճյուններ են։ Այս նույն հողում, նրանցից քիչ հեռու ևս 94 զինվոր և մեկ ու կես տասնյակ հայ կամավորական է հուղարկավորված։ Նրանք բոլորն ընկել են 1804 թվականի օգոստոսի 21-ին։  

Համաշխարհային պատմության մեջ այդ սխրանքը համեմատում են Թերմոպիլների և երեք հարյուր  սպարտացիների հետ։ Միայն այստեղ Լեոնիդ արքան չէր, այլ ռուս մայորը, ում հայերը Ղարա մայոր՝ Սև մայոր են անվանել։  

Իոսիֆ Անտոնի Մոնտրեզորը ծնվել է 1767 թվականին՝ մայորի ընտանիքում, ով ծառայում էր Ալեքսանդր Սուվորովի գրասենյակում։ Նրա հայրը մտերիմ էր գեներալիսիմուսի համհարզ Սեմյոն Քրիստոֆորի Ստավրակիի հետ։ Երբ հայրը մահացավ, Ստավրակին որդեգրեց Իոսիֆին և նրա երեք եղբայրներին։ Այդպես էլ տղան մանկուց հայտնվեց ռազմական միջավայրում։

Ծառայությունը սկսել էր Օտարերկրյա կրոնակիցների կորպուսում, որն ավարտել էր ենթասպայի պաշտոնում։ 1791-ին գրոհել է Անապան և քաջության համար արժանացել Սուրբ Վլադիմիրի IV աստիճանի շքանշանի։ Դրան հաջորդեց դեպի Պարսկաստան արշավանքը՝ Կասպից կորպուսի կազմում։ Իսկ 1801 թվականին գեներալ Պավել Ցիցիանովի հրամանով նա  նշանակվել է սահմանամերձ Ղարաքիլիսա գյուղի (այժմ՝ Վանաձոր) փոքրիկ  կայազորի հրամանատար։

Կայազորը շատ փոքրիկ էր․ Թիֆլիսի հրացանակիրների գնդի երկու վաշտ։ Սակայն  Մոնտրեզորն անընդհատ պատերազմի մեջ էր։ 1802 թվականին Ախալցխայի փաշայի և Նախիջևանի խանի համատեղ զորքերի դեմ Կարսի ճակատամարտն էր, 1804-ին աչքի էր ընկել Գյանջայի ամրոցի գրոհի ժամանակ և մայորի կոչում ստացել։

1804 թիվն էր, առաջին ռուս-պարսկական պատերազմը։ Ռուսական զորքերը գրոհում էին Էրիվանը, սակայն պարենի խիստ պակասություն կար․ պարսկական հեծելազորն այրել էր շրջակայքը։ Թիֆլիսից մայոր Ստախիևի ղեկավարությամբ պարենով և զինամթերքով գումակի էին սպասում։ Պետք էր այն դիմավորել, օգնել անցնել կիրճը, որտեղ արդեն վխտում էին թշնամու հեծյալ պարեկները։

Օգոստոսի 14-ին Մոնտրեզորի ջոկատը դուրս եկավ ճամբարից։ Նրա հետ էին Թիֆլիսի գնդի 108 հրացանակիր, 15 հայ կամավոր, մեկ հրետանային զինվոր և «Միաեղջյուր» թեթև հրետանին։ Սպաները չորսն էին՝ անձամբ Մոնտրեզորը, պորուչիկ Վլադիսլավ Լադիգինը, պրապորշչիկներ  Ծերեցը և Վերեշչագոն։

Պարսիկները անմիջապես նկատեցին շարժը և նրանց ետևից ուղարկեցին հեծելազորը, որն ամեն քայլափոխի փորձում էր մարտի մեջ ներգրավել Մոնտրեզորի ջոկատը։ Երկու օր շարունակ, հարյուր մղոն նրանք ասես Դամոկլյան սրի տակ լինեին՝ մշտական վտանգի մեջ։ Հակահարված էին տալիս, հեռանում, նորից հակահարված տալիս։ Մոնտրեզորը համառորեն առաջ էր տանում իր զորքը՝ րոպե անգամ հանգիստ չտալով թշնամուն։

Օգոստոսի 21-ի առավոտյան, շրջանցելով Ամամլուն, այժմյան Սպիտակը, մտան Փամբակի կիրճ։ Այստեղ, Սարալ բնավայրի հատվածում, նրանց արդեն սպասում էին։ Վեց հազար թուր։ Փիր-Ղուլի խանի և վրաց ապստամբ արքա Ալեքսանդրի վեց հազարանոց  բանակը փակել էր կիրճի ելքը։ Ռուսների մոտ ընդամենը հարյուր հիսուն զինվոր էր, մեկ թնդանոթ և փրկության ոչ մի հնարավորություն։

Պարսիկները առաջարկեցին հանձնվել։ Սպաներին բարձր պաշտոներ էին խոստացել շահի մոտ, իսկ զինվորներին՝ փրկություն։ Մոնտրեզորը կարճ ու հստակ պատասխանեց․ «Մահը կգերադասեմ ամոթալի գերությանը»։

Նա հասկանում էր, որ դա վերջն է։ Իր մոտ կանչեց հայ կամավորներին՝ նրանք ռուսական կայսրին երդում չէին տվել և կարող էին հեռանալ։ Ավագը բոլորի փոխարեն պատասխանեց․ «Ցարին չենք երդվել, նա հեռու է։ Բայց քեզ ենք երդվում և կմնանք»։

Ճակատամարտը մի ամբողջ օր տևեց։ Պարսիկները քառասունութ անգամ գերազանցում էին ռուսներին։ Հարյուր հիսուն հազարը ընդդեմ վեց հազարի։ Մոնտրեզորը դեռ մարտի սկզբում էր վիրավորվել, սակայն շարունակում էր վարել մարտն ու լիցքավորել թնդանոթը։ Զինվորները սվիններով էին կռվում, հայերը՝ ձեռքի տակ ընկածով։ «Միաեղջյուրը» հարվածում էր մինչև վերջ։

Երբ ջոկատից ընդամենը քառասուն հոգի մնաց, մայորն ասաց․ «Եղբայրներ, ես այլևս ձեր հրամանատարը չեմ։ Շնորհակալ եմ ծառայության համար։ Այժմ, ով ուզում է, կարող է հեռանալ, փրկվել»։ Ոչ ոք չհեռացավ։ Նրանք վերջին բախման գնացին։

Մոնտրեզորին թնդանոթի մոտ են գտել՝ կտոր-կտոր արված։ Նա մահացել էր թնդանոթի փողը բռնած։ Նրա կողքին էին Լադիգինի, Ծերեցի և Վերեշչագոյի, ինչպես նաև ևս իննսունչորս զինվորի մարմինները։ Եվ տասնհինգ հայի, որոնք երդվեցին ոչ թե ցարին, այլ իրենց հրամանատարին։

Պարսիկները առաջ անցան՝ հուսալով խոչընդոտել գումակի առաջընթացը։ Սակայն նրանց դա չհաջողվեց,  Մոնտրեզորի հետ մարտը նրանց մի ամբողջ օրով ուշացրեց և Ստախիևին անցնելու հնարավորություն տվեց։ Սխրանքի մասին իմացան հրաշքով փրկված հայ աշխարհազորայինից։ Նա հասավ Ամամլու, այնտեղից էլ նրան տարան Ցիցիանովի մոտ։

Ջոկատի սխրանքի մասին լուրը տարածվեց Կովկասով մեկ։ Դրա մասին գրում էին  ռուսական, վրացական և հայկական աղբյուրներում։ Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի» վեպում նույնպես հիշատակել է Մոնտրեզորին Ղարա մայոր՝ Սև մայոր անունով։  

Նրանց նահատակության վայրում առաջին հուշարձանը հենց 1804 թվականին կանգնեցրին։ Գեներալ Ցիցիանովը հրամայել էր հետևյալ տապանագիրը փորագրել․ «Գլխաբաց խոնարհվիր անցորդ, անտարբեր մի՛ անցիր այս պայծառ մարմարե գերեզմանի կողքով, որը արձանագրել է մի հերոսի անուն, ում սխրանքները կապահովեն նրա հիշատակի անմահությունը»։

1827 թվականին հուշակոթողը ավերվեց երկրաշարժից։ 1837-ին կանգնեցվեց բուրգաձև նոր կոթողը, որի վրա Կովկասի փոխարքա, կոմս Վորոնցովն երախտագիտության խոսքեր էր փորագրել։ Այդ հուշակոթողը ավերվեց 1918-ին։ 1978 թվականին շրջակա գյուղերի բնակիչներն իրենց ձեռքով կանգնեցրին երրորդը, որը կանգուն է մինչ օրս։

Այստեղ ամեն տարի օգոստոսի 21-ին հավաքվում են Ռուսաստանի Դեսպանատան, 102-րդ ռուսական ռազմաբազայի, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ, այս կիրճում հավերժացածների սերունդները։ Լուռ խոնարհում են ծաղիկները սև քարի վրա։

Եվ ուզում ես նորից ու նորից կրկնել ռուս-հայկական երկդարյա պատմությամբ արձագանքող խոսքերը․ «Անցորդ, գլխաբաց խոնարհվիր այս սուրբ գերեզմանի առաջ»։  

Поделиться этой статьей
Մեկնաբանություններ չկան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով