Ընդհանուր տեղեկություններ
Կոորդինատներ․ 40.153728 N, 44.036861 E
Վայրը․ Սարդարապատ կայարանի շրջակայք (այժմ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի տարածք)
Հեռավորությունը Երևանից․ մոտ 40 մղոն (≈ 40–45 կմ)
Ճակատամարտի տարեթիվ․ 1918 թ. մայիսի 21–28
Հակամարտող կողմեր․ հայկական ռազմական կազմավորումները և ռուսական կամավորական ստորաբաժանումներն ընդդեմ Օսմանյան կայսրության զորքերի
Ռազմա-քաղաքական ենթատեքստ․ 1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական կովկասյան բանակի նահանջ, թուրքական զորքերի հարձակումը Արևելյան Հայաստանի վրա
Հայկական կողմի զորահրամանատար․
— գեներալ Մովսես Սիլիկյան (ռազմական գործողության ընդհանուր ղեկավարում)
— գեներալ Ֆոմա Նազարբեկյան (Հայկական առանձին կորպուսի հրամանտար)
— գեներալ-մայոր Եվգենի Վիշինսկի (կորպուսի շտաբի պետ)
Հիմնական զորամասեր․
—փոխգնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի Սարդարապատի ջոկատ
— Պողոս Բեկ-Փիրումովի հայկական 5-րդ գունդ
— Իգդիրի հետևակային գունդ
— Պավել Զոլոտարյովի ռուսական 1-ին հեծելազորային գունդ
— գնդապետ Ալեքսանդր Պերեկրյոստովի պարտիզանական ջոկատ
— փոխգնդապետ Սիլինի հայ-ռուսական սահմանապահ գումարտակ
Ռազմական գործողությունների բնույթը․ հայկական ուժերի պաշտպանողական-հակահարձակողական գործողություն՝ ռուս սպաների և կամավորների մասնակցությամբ; որոշիչ ուղղություն — Սարդարապատ
Արդյունք․ Երևանի վրա թուրքական զորքերի հարձակման կասեցում; Կովկասյան ճակատում ռազմավարական բեկում
Քաղաքական նշանակություն․ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման համար պայմանների ստեղծում (28 մայիսի 1918 թ.)
Պատմական նշանակություն․ XX դարի հայկական պետականության առանցքային ճակատամարտ, հայ-ռուսական համատեղ ռազմական գործողությունների օրինակ
Ժամանակակից հուշարձան․ «Սարդարապատ» հուշահամալիր (բացվել է 1968 թ.)
Պատմական հիշողություն․ XX դարի սկզբի Հայաստանի պատմության ազգային նշանակալից իրադարձություն



*
Սարդարապատ։ 1918-ի մայիս։ Երևանից քառասուն մղոն հեռավորության վրա գտնվող փոշոտ երկաթուղային կայարան, մի քանի տուն, ջրհան կայան, դեպի լեռները ձգվող երկաթգծեր։ Այսօր այստեղ տեղի ունեցածի մասին հիշեցնում է հուշարձանն ու հազվադեպ կողքով անցնող գնացքները։ Իսկ հարյուր տարի առաջ Սարդարապատում էր որոշվում Հայաստանի ճակատագիրը։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական բանակը Կովկասյան ճակատից սրընթաց էր հեռանում՝ թողնելով դիրքերը, ամրոցները, պահեստները։ 1918 թվականի սկզբին, խախտելով զինադադարը, թուրքերը առաջ մղվեցին։ Իրար հետևից ընկան Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, Ալեքսանդրապոլը։ Երևանի ճանապարհը բաց էր։
Սակայն Հայաստանում մնացին նրանք, ովքեր չգնացին համոզմունքներից ելնելով, ոմանք պարզապես չհասցրին, շատերն էլ չկարողացան թողնել իրենց մարտական ընկերներին, ում հետ կողք-կողքի պայքարել են չորս տարի․ ռուս սպաներ, զինվորներ, կազակներ։ Նրանցից և ռազմաճակատից վերադարձած հայկական ստորաբաժանումներից էլ արագ ձևավորում էր Հայկական կորպուսը։
Կորպուսի հրամանատարը Նազարբեկյանն էր, իսկ շտաբի պետ էին նշանակել գեներալ-մայոր Եվգենի Վիշինսկուն, ով դեռ մեկ տարի առաջ ղեկավարում էր ամբողջ ռուսական Կովկասյան բանակը։ Օպերատիվ բաժնում հիմնականում ռուսներ էին՝ պորուչիկ Ներշովը, շտաբս-կապիտան Շումովը, փոխ-տեղակալներ Մեդվեդևը և Դվերնիցկին։ Նրանք արկերի արկղերի վրա բացում էին քարտեզները, գծում պաշտպանական գծերը, հաշվում սվիններն ու փամփուշտները։
Թուրքերը միաժամանակ երեք ուղղությամբ հարձակվեցին։ Գլխավոր հարվածը Սարդարապատին բաժին հասավ։ Եթե նրանք այստեղ առաջխաղացում գրանցեին, ընդամենը մեկ օրից Երևանը չէր լինի։ Այս ուղղությամբ ընդհանուր հրամանատարությունը ստանձնեց գեներալ Մովսես Սիլիկյանը՝ խիստ, լռակյաց, հարվածն ընդունել իմացող մարդ։ Իսկ անմիջապես մարտի դաշտ էին գնում նրանք, ում հասցրել էին հավաքել՝ գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի Սարդարապատի ջոկատը, գնդապետ Պողոս Բեկ-Փիրումովի հայկական 5-րդ գունդը՝ շտաբի պետ գնդապետ Շնեուրի հետ, գնդապետ Ալեքսանդր Պերեկրյոստովի պարտիզանական կազակական գունդը, Իգդիրի հետևակային գունդը և փոխգնդապետ Պավել Զոլոտարյովի հրամանատարությամբ Հատուկ հեծելազորային գունդը, որտեղ և ռուսներ կային, և հայեր։
Կար նաև փոխգնդապետ Սիլինի սահմանապահ գումարտակը․ փաստաթղթերում այն «հայ-ռուսական» է հիշատակվում։ Կային հրետանավորներ, ում հետո երկար թվարկում էին ռազմազեկույցներում՝ կապիտաններ Պրիտխանով, Սակելարի, Սամուելով, պորուչիկ Կլիչ՝ իր մարտկոցով, դիվիզիոնների հրամանատարներ փոխգնդապետներ Սիկորսկին և Խոմելկովը։ Կային գնդերի հրամանատարներ, ում ազգանուններում զգացվում է Ռուսաստանի հարավի շունչը․ Սամոյլենկո, Կազիմիրսկի, Տիմչենկո։ Շտաբի ծառայողներ կային, կապավորներ, համբարակներ․ տասնյակ մարդիկ, ում անունները այսօր միայն արխիվի աշխատողները գիտեն՝ Չարիկով, Միշեկ, Կուտիրեև, Անդրիկով, Յանիշև, Կուդինև, Ասյուտին, Կուցովսկի, Խարչենկո, Բարսուկով, Յասենսկի․․․
Մայիսի 22-ին նրանք հարձակման անցան։ Հարվածեցին Արշալույսի (Կերպալու) և Արմավիրի (Գուրդուգուլի) ուղղությամբ, սեղմեցին թուրքական առաջատար ջոկատներն Եղեգնուտ (Ղամշլու) կայարանի մոտ, իսկ երեկոյան թուրքերին դուրս քշեցին Սարդարապատից։
Դրանից հետո էլի մարտերի, հակահարձակումների, զորաշարժերի օրեր էին։ Թուրքերը չէին ենթադրում, որ այստեղ, այս փոշոտ կիսակայարանում նրանց ոչ թե խուճապահար նահանջ, այլ կոպիտ, կատաղի պատասխան էր սպասվում։ Բեկումը մեկ օրում չէր կատարվել․ այն հասունանում էր մայիսյան այդ օրերին, երբ հայ աշխարհազորն ու ռուս կամավորները կրակի տակ պահում էին դիրքերը, երբ հարձակման էր անցնում Զոլոտարյովի հեծելազորը, երբ Պերեկրյոստովի կազակները բառացիորեն «մեխում» էին արկերը թուրքական շարասյունների մեջ։ Թուրքերը կանգնեցին, հասկացան՝ այստեղով չես անցնի։
Մեկ շաբաթից, մայիսի 28-ին, հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը։ Այդ օրը ազգային տոն դարձավ։
Իսկ ռուս սպաները մնացին այդ նոր բանակում։ Որոշները ավելի ուշ Կամավորական բանակ գնացին, ոմանք էլ ընդմիշտ տնավորվեցին Հայաստանում։ Հայկական կորպուսի շտաբի նախկին պետ գեներալ Զինկևիչն ավելի ուշ այստեղ սպիտակներին էր ներկայացնոմ։ Գնդապետ Մակավեևը ղեկավարում էր զորահավաքը։ Փոխգնդապետ Սոբեցկին ավիացիայի հրամանատարն էր։ Գեներալ Վասիլևը բարձր պաշտոն էր զբաղեցնում հայկական ռազմական գերատեսչությունում։ Շատերը նրանցից, ում անունները հայտնվում են 1918-ի օպերատիվ ամփոփագրերում, շարունակում էին ծառայությունը․ ով մինչ հանրապետության փլուզումը, ով մինչ կարմիրների գալը, ոմանք էլ մինչև վերջին շունչը։
Նրանց անունները այսօր քչերն են հիշում պատմաբանների նեղ շրջանակներից դուրս՝ Սարդարապատի հուշահամալիրում դրանք չեն արձանագրվել։ Սակայն տասնութի մայիսին նրանք կատարեցին իրենց ընտրությունը․ չգնալ, մնալ, պայքարել։ Եվ այդ ընտրությունը շատ արժեքավոր էր։
Սարդարապատը միայն հայերի մասին չէ, այլ նրանց, ովքեր վճռորոշ պահին հայտնվեցին ժողովրդի կողքին։ Այն մարդկանց մասին, ովքեր նայում էին քարտեզներին, տեղափոխում ուժերը, տեսնում, որ հնարավորությունները չնչին են, և այնուամենայնիվ․․․ մնացին։
